22:52  ,  15 սեպտեմբերի, 2020

«Բավարիան» ներկայացրել է ակումբի նոր դեսպանին

Մյունխենի «Բավարիան» սեպտեմբերի 15-ին ներկայացրել է ակումբի նորանշանակ դեսպանին:

«Բավարիայի» ղեկավարության որոշմամբ՝ ակումբի դեսպան է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Պիսարոն:

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին միանալ «Բավարիային»: Իմ կյանքում նոր փուլ է սկսվում և ես ամեն ինչ կանեմ ակումբին օգտակար լինելու համար»,- Պիսարոյի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կլաուդիո Պիզարոն «Բավարիայում» հանդես է եկել 2001-2007 և 2012-2015 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում