19:07  ,  15 սեպտեմբերի, 2020

«Ռեալն» ընկերական խաղում 6:0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»

Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 15-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Խետաֆեի» հետ:

«Ալֆրեդո Դի Ստեֆանո» ստադիոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով՝ 6:0 հաշվով:

Պոկերի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Մեկական գոլեր են հեղինակել թիմի ավագ Սերխիո Ռամոսն ու Սերխիո Արիբասը:

Արքայական ակումբը 2020/21 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 20-ին: Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալն» ուժերը կչափի «Ռեալ Սոսյեդադի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում