21:45  ,  15 սեպտեմբերի, 2020

«Ինտերը» քննարկում է Կավանիին ձեռք բերելու հնարավորությունը

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, տեղեկացնում է Tuttosport-ը:

Միլանյան ակումբը 33-ամյա Կավանիին դիտարկում է որպես թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին փոխարինող: Մարտինեսը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնության գալուն:

Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։

Ավելի վաղ Կավանիի հետ բանակցություններ էր վարում պորտուգալական «Բենֆիկան», որը չկարողացավ համաձայնության հասնել նրա աշխատավարձի հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում