18:12  ,  15 սեպտեմբերի, 2020

«Ռեալի» կիսապաշտպանը մերժել է Քաթարը ներկայացնող ակումբի առաջարկը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը հրաժարվել է տեղափոխվել Քաթարի առաջնություն, տեղեկացնում է Marca-ն:

29-ամյա Վասկեսը, չնայած Քաթարից ֆինանսապես գրավիչ առաջարկին, ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում:

Վասկեսն Արքայական ակումբի սան է: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Այս մրցաշրջանում Վասկեսը «Ռեալի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում