17:45  ,  15 սեպտեմբերի, 2020

Պյանիչ. Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչն առաջին մամուլի ասուլիսն է տվել իր նոր թիմի կազմում:

«Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»: Միշտ հիացել եմ, երբ դիտել եմ «Բարսելոնայի» հանդիպումները: Ցանկանում եմ հնարավորինս երկար ժամանակ անցկացնել այստեղ և բազմաթիվ գավաթներ նվաճել: 

Այժմ ակումբը ծանր վիճակում է: 2:8 հաշվով կրած պարտությունը ծանր ազդեցություն է ունեցել թիմի վրա, սակայն վստահ եմ, որ մենք շատ արագ հաղթահարելու ենք դժվարությունները և սկսելու ենք հաղթանակներ տոնել»,- Պյանիչի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Բոսնիացի 30-ամյա կիսապաշտպանը սեպտեմբերի 1-ին Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Բարսելոնա»: «Բարսելոնայում» Պյանիչը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով, որը մինչև այդ պատկանում էր «Յուվենտուս» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Արտուրին:

Հիշեցնենք, որ վերջերս Պյանիչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նա արդեն բուժվել է և սկսել մարզումները կատալոնական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում