16:06  ,  15 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնան» ներկայացրեց Պյանիչին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Միրալեմ Պյանիչին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բոսնիացի 30-ամյա կիսապաշտպանը սեպտեմբերի 1-ին Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Բարսելոնա»: «Բարսելոնայում» Պյանիչը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով, որը մինչև այդ պատկանում էր «Յուվենտուս» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Արտուրին:

Հիշեցնենք, որ վերջերս Պյանիչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նա արդեն բուժվել է և սկսել մարզումները կատալոնական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում