15:49  ,  15 սեպտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման մրցավարները

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Սևիլիայի» միջև ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարներ:

Սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, որին եզրերում կօգնեն Գերի Բեսունկը և Էդամ Նանը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը ներկա կլինեն սահմանափակ թվով երկրպագուներ: «Պուշկաշ Արենա» ստադիոնը լցված կլինի 30 տոկոսով: Ստադիոնը հյուրընկալում է մոտ 67 հազար հանդիսական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում