14:43  ,  15 սեպտեմբերի, 2020

Մահրեզի քույրերը հարձակման են ենթարկվել

Փարիզում հարձակում է տեղի ունեցել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի քույրերին պատկանող գեղեցկության սրահի վրա, հայտնում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կին հաճախորդներից մեկը հրաժարվել է վճարել: Դրանից հետո գեղեցկության սրահին մոտեցել են 3 մեքենաներ, որոնցից դուրս է եկել 12 տղամարդ: Նրանք ավերել են սրահը, հարձակվել Մահրեզի քույրերի՝ Դինյայի ու Ինեսի վրա և վնասվածքներ հասցրել նրանց ու ևս մի քանի հոգու:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք չարագործները որևէ բան են գողացել գեղեցկության սրահից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում