14:12  ,  15 սեպտեմբերի, 2020

«Կորինտիանսի» ֆանատները հարձակվել են ֆուտբոլիստների վրա

«Կորինտիանսի» երկրպագուները թիմից դժգոհ են մնացել «Ֆլումինենսեի» դեմ Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (1:2):

Պարտությունից հետո «Կորինտիանսի» ֆուտբոլիստները վերադարձել է Սան Պաուլու, որտեղի օդանավակայանում նրանց սպասում էին զայրացած երկրպագուները: Ֆանատները հարձակվել են խաղացողների վրա և անպատվել, երբ նրանք մոտենում էին ակումբային ավտոբուսին: Կրքերը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները:

9 խաղերից հետո «Կորինտիանսը» 15-րդն է Բրազիլիայի A Սերիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում