13:40  ,  15 սեպտեմբերի, 2020

Մարկո Ռոյսի տպավորիչ ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը «Դույսբուգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում (5:0) խփած գոլի արդյունքում տպավորիչ ռեկորդ է սահմանել մրցաշարի պատմության մեջ:

31-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում աչքի էր ընկել փոխարինման դուրս գալուց 3 վայրկյան հետո: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստին, որը 2014 թվականին «Հոֆենհայմի» կազմում գոլ էր խփել դաշտ դուրս գալուց 12 վայրկյան հետո, հաղորդում է Bild-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Մարկո Ռոյսը վերադարձը խաղադաշտ նշել էր գոլով: Ծանր վնասվածքի պատճառով գերմանացին խաղադաշտից բացակայում էր փետրվարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում