12:18  ,  15 սեպտեմբերի, 2020

«Յուվենտուսի» վնասները գերազանցել են 70 միլիոն եվրոն

Թուրինի «Յուվենտուսը» ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նախորդ մրցաշրջանի պատճառով:

ANSA-ի համաձայն՝ ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնը կրել է 71.4 միլիոն եվրոյի վնաս: Դա մոտ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Թուրինցիների եկամուտը նվազել է մոտ 63 միլիոն եվրոյով, իսկ ընդհանուր պարտքը հասել 382,2 միլիոնի:

«Յուվենտուսի» կրած վնասները հիմնականում կապված են կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում