10:56  ,  15 սեպտեմբերի, 2020

«Միլանի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին 21-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

Այս պահին Լեաուն ինքնամեկուսացման մեջ է: Նա թիմի հավաքին չի մասնակցում հենց սկզբից:

Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում մասնակցել է 33 խաղի, դարձել 6-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում