09:09  ,  15 սեպտեմբերի, 2020

Ռոյսը վերադարձել է խաղադաշտ և առաջին գոլը խփել փետրվարից հետո

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով: «Դույսբուգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում Գերմանիայի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին և վայրկյաններ անց դարձել է գոլի հեղինակ: Այդ խաղում «Բորուսիան» արտագնա հաղթանակ է տարել 5:0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը ծանր վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում էր փետրվարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում