12:19  ,  11 սեպտեմբերի, 2020

Սերենա Ուիլիամսը վնասվածք է ստացել (ֆոտո)

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը վնասվածք է ստացել թենիսի ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչի՝ Վիկտորիա Ազարենկայի հետ խաղում:

38-ամյա Ուիլիամսը ստացել է ձախ ոտնաթաթի վնասվածք:

Հիշեցնենք, որ Վիկտորիա Ազարենկան հաղթանակ է տարել Ուիլիամսի նկատմամբ 1:6, 6:3, 6:3  հաշվով և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սեպտեմբերի 13-ին կմրցի ճապոնացի Նաոմի Օսակայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English