23:07  ,  9 սեպտեմբերի, 2020

US Open․ Սերենա Ուիլյամսը 39-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Նյու Յորքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսը 2 ժամ 14 րոպեում առավելության հասավ բուլղարացի Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝ 4:6, 6:3, 6:2։ Նա 39-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։

Եզրափակիչի ուղեգրի համար 38-ամյա Սերենա Ուիլյամսը կմրցի բելառուս Վիկտորյա Ազարենկայի եւ բելգիացի Էլիսե Մերտենս դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում