23:15  ,  8 սեպտեմբերի, 2020

«Ալաշկերտ» - «Ուրարտու» հանդիպման վայրը փոխվել է

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելու է «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը նշանակված էր «Նաիրի» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և մեկնարկելու էր ժամը 17։00-ին։

«Ուրարտուի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խաղի մրցավայրը փոխելու որոշում է կայացվել։ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին։

Դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա «Ալաշկերտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում