20:32  ,  7 սեպտեմբերի, 2020

Արշակ Կորյան․ Հավաքականի հետ առաջին խաղում գնահատականս անբավարար է

Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը նախախաղային ասուլիսում մեկնաբանել է նորամուտն ազգային թիմում։ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային։

«Եթե պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ ունեայինք, հավանաբար կկարողանայինք ավելի լավ խաղալ մակեդոնացիների դեմ, որոնք ավելի խաղակցված էին։

Մխիթարյանի դիրքում խաղալուս մասին խաղից առաջ միտք ծագեց, բայց հանդիպման ժամանակ այդպիսի մտքեր չունեի, չէր ճնշում, քանի որ պետք էր կենտրոնանալ խաղի վրա։

Նորամուտիս մասին արդյունքն է խոսում։ Կարող էինք ավելի լավ խաղալ։ Առաջին խաղում գնահատականս անբավարար է»,- ասել է Արշակ Կորյանը։

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին Երեւանում կընդունի էստոնացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում