17:09  ,  5 սեպտեմբերի, 2020

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի առաջին տուրի խաղում հյուրընկալվել է Հյուսիսային Մակեդոնիային։ Իսպանացի Խոակին Կապառոսի ղեկավարած թիմը գոլ բաց թողեց 5-րդ րոպեին։

Թիմի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էզգիյան Ալիոսկին։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Սերոբ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան, Կամո Հովհաննիսյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում