Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի «Story» բաժնում:
«Լավագույնն եմ մաղթում իմ թիմակիցներին: Առա՜ջ տղերք»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի սեպտեմբերին անցկացվելիք հանդիպումների ժամանակ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հավաստմամբ՝ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ազգային թիմին վատ մարզավիճակում գտնվելու պատճառով, սակայն խոստացել է հավաքականին միանալ հոկտեմբերին:
Սեպտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 17:00-ին Հայաստանի հավաքականը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմի հետ:
«
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում