16:48  ,  2 սեպտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի մեկնարկին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին:

Մարզումային երկրորդ օրվա առաջին մարզումը նվիրված է եղել ֆիզիկական վարժությունների, անհատական վերահսկողության, պաշտպանական գործողությունների ստանդարտ դիրքերի խաղարկումների ընթացքում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով