15:16  ,  15 սեպտեմբերի, 2012

Մոուրինյո. Ես եմ խորհուրդ տվել Ինձագիին մարզիչ աշխատել «Միլանում»

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ինքն է խորհուրդ տվել Ֆիլիպո Ինձագիին մարզիչի կարիերան սկսել «Միլանում»:

«Ես ասացի Ինձագիին, որ նա պետք է փորձ հավաքի: Ֆիլիպոն սովոր է խաղալ բարձր մակարդակում, եւ նրա համար դժվար կլիներ դառնալ այլ ակումբի մարզիչ: Նրա համար լավագույն տարբերակը հարազատ ակումբում աշխատելն է: Դա նրան թույլ կտա դառնալ տակտիկապես գրագետ մարզիչ: Ոչ ոք մարզիչ չի ծնվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football-italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English