10:19  ,  24 օգոստոսի, 2020

Քինգսլի Քոմանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստին:

ՊՍԺ-ի դեմ եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բավարիայի» գերմանացի պաշտպան Քինգսլի Քոմանը, որի գոլի շնորհիվ մյունխենյան ակումբը պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

ՊՍԺ-ն առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիան»՝ 11-րդ անգամ։ Մյունխենյան ակումբը նախորդ անգամ գավաթը նվաճել էր 2013-ին՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում