00:01  ,  21 օգոստոսի, 2020

Մագնուս Կարլսենը՝ Magnus Carlsen Chess Tour-ի հաղթող

Magnus Carlsen Chess Tour օնլայն մրցաշարի եզրափակիչի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Կարլսենը 7-րդ սեթում տարավ 2 հաղթանակ, կրեց 2 պարտություն, ևս 3 պարտիա ավարտվեց ոչ ոքի: 6-րդ սեթում Կարլսենը տարել էր 2 հաղթանակ, 2 պարտիա էլ ավարտվել էր ոչ ոքի:

Ընդհանուր միավորների քանակով նորվեգացի գրոսմայստերը գերազանցեց Նակամուրային և դարձավ Magnus Carlsen Chess Tour օնլայն մրցաշարի հաղթող:

Օգոստոսի 14

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 1.5:2.5

Օգոստոսի 15

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 3.5:2.5

Օգոստոսի 16

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 2.5:3.5

Օգոստոսի 17

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 2.5:1.5

Օգոստոսի 18

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 3:4

Օգոստոսի 19

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 3:1

Օգոստոսի 20

Մագնուս Կարլսեն - Հիկարու Նակամուրա՝ 3:2

Որպես հաղթող՝ Կարլսենը կստանա 140 հազար դոլար: Մրցանակային հիմնադրամի մնացած 160 հազար դոլարը կբաժանվի մյուս մասնակիցների մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English