10:50  ,  21 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսպասարկեն իտալացի մրցավարները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն մրցավարների ցանկը, որոնք կսպասարկեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

«Բավարիա» - «Լիոն» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 44-ամյա իտալացի մրցավար Դանիելե Օրսատոն:

Գլխավոր մրցավարին կօգնեն իտալացի մրցավարներ Լորենցո Մանգանելին և Ալեսանդրո Ջալատինին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում: Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում