23:47  ,  18 օգոստոսի, 2020

ՉԼ. Առաջին խաղակեսից հետո ՊՍԺ-ն հաղթում է «Լայպցիգին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ն մրցում է գերմանական «Լայպցիգի» հետ:

Հանդիպման առաջին խաղակեսից հետո ֆրանսիական ակումբը հաղթում է Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմին: ՊՍԺ-ի առաջին գոլը 6-րդ րոպեին խփել է բրազիլացի պաշտպան Մարկինյոսը: 44-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայությունները անցկացվում են մեկ խաղով: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական «Լիոնը»:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/2 եզրափակիչ

«Լայպցիգ» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ, առաջին խաղակես)

Մարկինյոս, 6, Անխել Դի Մարիա, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English