Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նախախաղային մարզում է անցկացրել Կիպրոսի «Օմոնիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումից առաջ:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոռեպորտաժը:
Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, որին եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) - «Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում