22:46  ,  26 հուլիսի, 2020

Պրեմյեր լիգա․ «Ոսկե ձեռնոցը» ստացավ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը

Անգլիայի ավարտված առաջնության լավագույն դարպասապահի «Ոսկե ձեռնոց» մրցանակին արժանացավ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը։

Բրազիլացի խաղացողը Պրեմյեր լիգայի 16 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն ստացել է ամենաշատ գոլային փոխանցումների համար նախատեսված մրցանակը։ Դե Բրույնեն 35 խաղում կատարել է 20 գոլային փոխանցում՝ կրկնելով Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Թիերի Անրիի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում