Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմը:
Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ:
Օնլայն Օլիմպիադայի Հայաստանի հավաքականի կազմը․
Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան:
Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան:
Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան:
Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան:
Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան:
Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:
Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։
Օնլայն Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում