Անգլիայի Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լեսթերը» ընդունել էր «Շեֆիլդին», իսկ «Էվերտոնը»՝ «Աստոն Վիլային»:
«Լեսթերը» 2:0 հաղթանակ տարավ «Շեֆիլդի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Այոսա Պերեսը և անգլիացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյը:
«Էվերտոնն» ու «Աստոն Վիլան» չկարողացան պարզել հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացեց հյուրերի անգլիացի պաշտպան Էզրի Կոսնան, 87-րդ րոպեին «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Տեո Ուոլկոտը խփեց պատասխան գոլը:
Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լեսթերն» այժմ 62 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Էվերտոնը» 11-րդն է՝ 46 միավորով:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լեսթեր» - «Շեֆիլդ»՝ 2:0 (տեսանյութ)
Այոսա Պերես, 29, Դեմարայ Գրեյ, 79
«Էվերտոն» - «Աստոն Վիլա»՝ 1:1 (տեսանյութ)
Տեո Ուոլկոտ, 87 - Էզրի Կոսնա, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում