16:47  ,  9 հուլիսի, 2020

Մանուել Պելեգրինին գլխավորեց «Բետիսը»

Իսպանական «Բետիսի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի չիլիացի Մանուել Պելեգրինին։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։ 66-ամյա մարզիչը այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Ալեքսիս Տրուխիլյոյին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

2019թ․ դեկտեմբերին անգլիական «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելուց հետո Պելեգրինին աշխատանք չուներ։

Պելեգրինին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ չիլիական ակումբներ, Կոլումբիայի «Կիտոն», արգենտինական «Սան Լորենսոն» ու «Ռիվեր Փլեյթը», իսպանական «Մալագան», «Վիլյառեալը», «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը»։

«Բետիսը» Իսպանիայի առաջնության 35 խաղում վաստակել է 41 միավոր եւ 13-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում