14:20  +04,  9 հուլիսի, 2020

Ազարը մարզվում է ընդհանուր խմբում եւ կարող է խաղալ «Ալավեսի» դեմ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ընդհանուր խմբում պատրաստվում է «Ալավեսի» դեմ առաջիկա խաղին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Չեմպիոնական մրցավազքում առաջիկա հանդիպումների կարեւորությունն, ամենայն հավանականությամբ, կստիպի Զիդանին հայտավորել Ազարին, գրում է Marca-ն։

Ազարը ոտնաթաթի խնդիր ունի եւ բաց է թողել «Խետաֆեի» (1:0) եւ «Աթլետիկի» (1:0) դեմ նախորդ հանդիպումները։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ