Անգլիայի Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում ընդունել էր «Բարնլիին»:
Իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Իրենց հաշվին դուբլ գրանցեցին անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը և ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը: Աչքի ընկավ նաև իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան:
Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 63 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Բարնլին» ունի 39 միավոր և 11-րդ տեղում է:
Պրեմյեր լիգա, 30-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 5:0
Ֆիլիպ Ֆոդեն, 22, 63, Ռիյադ Մահրեզ, 43, 45+3, Դավիդ Սիլվա, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում