01:01  ,  19 հունիսի, 2020

Բրազիլացի Ռոնալդոն նշել է բոլոր ժամանակների 4 լավագույն ֆուտբոլիստներին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր բաժնետեր Ռոնալդոն նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով չորս խաղացողի․ բրազիլացի Պելե, արգենտինացիներ Դիեգո Մարադոնա ու Լիոնել Մեսի եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդու, հաղորդում է Goal.com-ը։

Ավելի վաղ Ռոնալդոն հայտնել էր, որ հետեւում է հինգ ֆուտբոլիստի խաղին․ Մեսի, եգիպտացի Մոհամեդ Սալահ, բելգիացի Էդեն Ազար, բրազիլացի Նեյմար եւ ֆրանսիացի Կիլիան Մբապե։

Ռոնալդոն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել բրազիլական «Կրուզեյրոյում», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», կատալոնական «Բարսելոնայում», Միլանի «Ինտերում», Մադրիի «Ռեալում», իտալական «Միլանում» եւ բրազիլական «Կորինթիանսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English