14:18  ,  6 հունիսի, 2020

Կիելինի. Ժամանակին կարող էի տեղափոխվել «Ռեալ» կան «Մանչեսթեր Սիթի»

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինին հայտարարել է, որ տարիներ առաջ հնարավորություն է ունեցել պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«2010-ին և 2011-ին մոտ էի «Յուվենտուսից» հեռանալուն: Առաջին դեպքում իմ ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը», իսկ հաջորդ դեպքում՝ «Մանչեսթեր Սիթին»: Ես շատ մոտ էի «Ռեալի» հետ համաձայնության գալուն:

Այնուամենայնիվ, երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռեալը», իմ տեղափոխությունը չստացվեց, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ մենք չկարողացանք համաձայնության գալ»,- Կիելինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Ջորջիո Կիելինին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2005 թվականից: Թուրինյան ակումբի կազմում իտալացի պաշտպանը մասնակցել է 386 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում