Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է El Chiringuito-ն։ 32-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի։ Այն ծանր չէ։ Մեսին հունիսի 3-ին բաց էր թողել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի մարզումը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում