13:56  ,  1 հունիսի, 2020

Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի հետ, հայտնում է Le10Sport-ը:

ՊՍԺ-ն ցանկանում է օգտվել նրանից, որ Պոգբայի հետ նրա աշխատավարձի հարցում չեն կարողանում համաձայնության գալ Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում