20:14  ,  26 մայիսի, 2020

«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Սթոունզին եւ Կոուտինյոյին

Անգլիական «Նյուքասլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզին եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որը վարձակալությամբ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Transfermarkt-ը։ 

Գերմանական ակումբը հրաժարվել է 120 միլիոն եվրոյով գնել Կոուտինյոյի տրանսֆերը, սակայն «Բավարիան» ցանկանում է մեկ տարով երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։

Անգլիական Պրեմյեր լիգայի ղեկավարությունը հավանություն է տվել «Նյուքասլի» վաճառքին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի ղեկավարած կոնսորցիումից։ Այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի հունիսի 1-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում