13:25  ,  24 մայիսի, 2020

«Լիոնի» նախագահը կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը

Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը, մեկնաբանելով ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը հունիսին վերսկսելու մասին պաշտոնական որոշումը, Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել թույլատրել Ֆրանսիայի առաջնության վերսկսումը։

«Ի՞նչ կլինի, եթե մենք վերջապես շտկենք ֆրանսիական ֆուտբոլում թույլ տված ամենամեծ սխալը։ Ո՞ւմ է ձեռնտու այս պատմական սխալը՝ միայն Ֆրանսիայում ֆուտբոլի դադարեցումը»,- գրել է Օլյասը Թվիթերում։

«Լիոնը» ողջունել է Իսպանիայի առաջնության վերսկսման մասին որոշումը եւ նշել, որ այժմ ֆրանսիական ակումբները Եվրոպայում կհայտնվեն ամենավատ վիճակում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանը Ֆրանսիայում վաղաժամ ավարտվել էր։ Չեմպիոն է հռչակվել ՊՍԺ-ն, «Լիոնը» 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում