01:04  ,  12 մայիսի, 2020

Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը

71 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Իկո Ագիլարը, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։ Մահվան պատճառը չի նշվում

«Ռեալի» նախագահն ու տնօրենների խորհուրդը ցավակցել են ակումբի լեգենդար ֆուտբոլիստներից մեկի մահվան կապակցությամբ։

Ագիլարը «Ռեալում» հանդես է եկել 1971-1979 թվականներին, 190 խաղում խփել 50 գոլ՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Ռսինգում», «Սպորտինգում» եւ «Ռայո Վալյեկանոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս