19:12  ,  23 ապրիլի, 2020

«Փյունիկը» վերսկսել է մարզումները, «Լոռին» չեղարկել է ձյան պատճառով (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» վերսկսել է մարզումները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմի բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների եւ աշխատակիցների կորոնավիրուսային թեստի պատասխանները եղել էին բացասական, եւ ապրիլի 23-ին թիմը վերսկսել է մարզումային գործընթացը՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։

Վանաձորի «Լոռիում» եւս ոչ մեկի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան չէր եղել, եւ ապրիլի 23-ին թիմը պետք է անցկացներ մարզում։ Սակայն ձյան պատճառով մարզումը չեղարկվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում