12:47  ,  20 ապրիլի, 2020

Ջոկովիչ. Ես դեմ եմ, որ ինձ պարտադրեն պատվաստանյութ ընդունել

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն անդրադարձել է կորոնավիրուսի հաղթահարման նպատակով մարդկությանը պատվաստանյութ պարտադրելու գաղափարին:

«Ես դեմ եմ, որ ինձ պարտադրեն պատվաստանյութ ընդունել և միայն այդ դեպքում ես հնարավորություն ունենամ ճանապարհորդել:

Այնուամենայնիվ, պետք է մտածել՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե դա տեղի ունենա: Ես իմ մտքերն ունեմ այս թեմայի վերաբերյալ և չգիտեմ՝ դրանք ինչ-որ պահի կփոխվեն, թե ոչ»,- The Guardian-ի հաղորդմամբ՝ ասել է Ջոկովիչը:

Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ իր և կնոջ՝ Միլինդա Գեյթսի անվան բարեգործական հիմնադրամը խոշոր գումար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին և նշել, որ պատվաստանյութը պետք է պարտադրվի ամբողջ մարդկությանը, իսկ նրանք, ովքեր հրաժարվեն պատվաստվելուց, պետք է զրկվեն աշխատանքից և երկրի սահմանը հատելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում