11:28  ,  16 ապրիլի, 2020

Բրիասկո Բալեկյանը հաստատել է «Միլանի» հետաքրքրվածության մասին տեղեկությունը

Արգենտինական «Ուրականի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հաստատել է, որ իտալական «Միլանը» հետաքրքրված է իր ծառայություններով:

««Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, սակայն ավելին ասել չեմ կարող, քանի որ հստակ ոչինչ չկա: Ես կենտրոնացած եմ «Ուրականում» իմ մրցելույթների վրա: 

Այնուամենայնիվ, եթե ես ցանկանամ հեռանալ, «Ուրականը» դեմ չի գնա իմ ցանկությանը»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Բալեկյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Արգենտինայի Սուպերլիգայի 18-րդ տուրի հանդիպումից հետո «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան բարձր էր գնահատել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը: Հայ հարձակվողը մասնակցել էր «Խիմնասիայի» դեմ ամբողջ հանդիպմանը և մի քանի վտանգավոր պահ ստեղծել: Խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Արգենտինայի ավարտված առաջնությունում Բալեկյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում արգենտինահայ հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով