09:47  ,  15 ապրիլի, 2020

Կիկե Սետիենը տեսակոնֆերանս է անցկացրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը տեսակոնֆերանս է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնել է Իսպանիայի չեմպիոնի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

Սետիենը հետաքրքրվել է՝ ինչով են զբաղվում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ինքնամեկուսացման պայմաններում և ինչպես են պահպանում մարզավիճակը:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև թիմի մյուս մարզիչները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են:

Image may contain: 19 people

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում