Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հումորով է վերաբերվել ծննդյան 33-րդ տարեդարձն առանց հյուրերի նշելուն։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինն է։
«Ծննդյան օրվա գերազանց խնջույք»,- գրել է Խեդիրան՝ Ինստագրամում հրապարակելով իր լուսանկարների կոլաժը։
2019թ․ դեկտեմբերին ծնկի վիրահատության ենթարկված Խեդիրան այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա մարզումները վերսկսել էր փետրվարին։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում