Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար Թաիլանդի եւ Մալայզիայի հավաքականներին զրկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Թաիլանդի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվել է մինչեւ 2023թ․ ապրիլի 1-ը, Մալայզիայի ծանրամարտի ֆեդերացիան՝ մինչեւ 2021թ․ ապրիլի 1-ը։ Սակայն Մալայզիայի հավաքականները նույնպես հնարավորություն չեն ունենա մասնակցել Տոկիո-2020-ի Խաղերին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգվել են եւ կանցկացվեն 2021թ․ հուլիս-օգոստոսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում