12:34  ,  3 ապրիլի, 2020

Լուկակու. Զարմանալի է, որ Ա Սերիան դադարեցվեց այն ժամանակ, երբ «Յուվենտուսի» խաղացողի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց

Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Իտալիայի առաջնությունը դադարեցնելու վերաբերյալ մրցաշարի կազմակերպիչների որոշումը:

«Առողջությունն ամենակարևորն է: Ինչու՞ մենք պետք է ֆուտբոլ խաղանք, եթե դրանով վտանգելու ենք մարդկանց առողջությունը:

Այնուամենայնիվ, ինձ համար զարմանալի է, որ առաջնությունը դադարեցվեց հենց այն ժամանակ, երբ «Յուվենտուսի» ֆուտբոլիստի մոր կորոնավիրուս հայտնաբերվեց»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Լուկակուն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում