Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ընդլայնել է համագործակցությունը Deutsche Bank-ի հետ։ Ակումբն ու բանկը կնքել են 7 տարվա համագործակցության պայմանագիր։ «Այնտրախտի» «Commerzbank-Arena» ստադիոնը կվերանվանվի «Deutsche Bank Park»։
Ֆրանկֆուրտյան ակումբը 7 տարվա համագործակցությունից կստանա 38 միլիոն եվրո, հաղորդում է Kicker․de-ն։
«Այնտրախտը» շնորհակալություն է հայտնել Commerzbank-ին 15 տարվա համագործակցության համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում