Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատմել է` ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ինքնամեկուսացման պայմաններում:
«Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ էի խմել, սակայն ամուսինս իր հետ բերեց 23 տարվա հնության հայկական կոնյակ և մենք միասին վայելեցինք այն»,- ասել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ամուսինը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում