12:07  ,  27 մարտի, 2020

«Բավարիայի» ֆուտբոլիստների օնլայն մարզումը

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրել է իր նախկին թիմի ֆուտբոլիստների օնլայն մարզման տեսանյութը:

«Համացանցի շնորհիվ կարողացա մասնակցել «Բավարիայի» մարզմանը, ինչպես հին ու բարի ժամանակներում»,- տեսանյութին կից գրել է Շվայնշտայգերը:

«Բավարիայի» մարզաբազայից թիմի ֆուտբոլիստների մարզումը վերահսկել են ակումբի ֆիզիկական պատրաստության մարզիչները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում