09:40  ,  27 մարտի, 2020

UFC մարզիկը փողոցում նոկաուտի է ենթարկել անծանոթին և տեսանյութը տեղադրել համացանցում

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Մայք Պերին փողոցային մենամարտի մասնակից է դարձել:

28-ամյա մարզիկը փողոցում 1 հարվածով գետնին է տապալել անծանոթին և տեսանյութը տեղադրել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Տեսանյութում չկա այն պահը, երբ այդ մարդն ինձ սադրում էր: Նա, ով կմտածի, որ կարող է ինձ հետ նման կերպ վարվել, չարաչար սխալվում է:

Կրակի հետ մի խաղացեք: Դուք կարող եք գոհ լինել, որ հարվածել եք ինձ, սակայն երբ ստանաք պատասխան հարվածը, ձեզ համար շատ տխուր կլինի ամեն ինչ»,- տեսանյութին կից գրել է Պերին:

Նշենք, որ 28-ամյա մարզիկը UFC-ում անցկացրել է 19 մենամարտ, տարել 13 հաղթանակ, կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում